Բարի գալուստ «ԳԼԱՆԺԻ» աշխարհ


Մի ընտանիքի, նվիրումի և փորձառության պատմություն… 


«Գլանժ Ալկոն» բարձրակարգ գինի, կոնյակ և օղի արտադրող ընկերություն է, որը գտնվում է Հայաստանի Արամուս գյուղում: Մեր արտադրանքը բնական է` պատրաստված Հայաստանում աճեցված մրգերից ու հացահատիկից:


«Գլանժ Ալկոյի» հիմնադրի` պարոն Գ. Համբարձումյանի երազանքն էր ստանալ բարձր որակի արտադրանք, որը կատարելապես կզուգորդվեր տարբեր կերակրատեսակների հետ: Լինելով առողջ և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ջատագովը և ունենալով գինեգործության նվիրյալների երկարատև փորձը` մենք կարողանում ենք  հետևողականորեն արտադրել գինիներ, որոնք մեզ են փոխանցում մեր բացառիկ բնության բույրը: 


Գինու և կոնյակի արտադրման գործընթացը մեզ մոտ մանրամասնորեն և ջանասիրաբար նախագծվել է` ձգտելով հասնել գերազանցության: Որպեսզի պահպանվի որակը, պարոն Համբարձումյանը անձամբ է վերահսկում արտադրություն յուրաքանչյուր փուլ: Սկսած խաղողի լավագույն տեսակների խառնուրդի ստացումից մինչև գինու պատրաստումը, հին ավանդույթների պահպանումից մինչև լավագույն առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը` «Գլանժ Ալկոն» գործադրում է բոլոր միջոցները` գինու և կոնյակի արտադրությունը լավագույնս կազմակերպելու համար: 


Այսօր «Գլանժ Ալկոյի» արտադրանքը վաճառվում է Հայաստանում և ԱՄՆ-ում:


Մեր արտադրանքը յուրահատուկ է և անզուգական իր որակով: Մենք հրավիրում ենք Ձեզ` կիսելու մեր երազանքի արդյունքները` վայելու մեկ գավաթ գինի կամ նրբահամ կոնյակ: Հուսով ենք, որ Դուք էլ նույնքան հաճույքով կըմբոշխնեք մեր կոնյակն ու գինին, որքանով մեր ընտանիքը կհյուրասիրի Ձեզ:




Նորություններ. Հայաստանում հայտնաբերվել է հնագույն գինեգործական հնձանը


Քարանձավի ներսում հնէաբանների միջազգային թիմը հայտնաբերել է ոչ շատ խորը ավազան, որի թեք հատակի շնորհիվ հեղուկը կարող էր հոսել կից ամանի մեջ: Ավազանը կարող էր ծառայել խաղողը բոբիկ ոտքերով ճզմելու միջոցով գինի պատրաստելու համար: 


Copyright © 2011. Site created by DESIGN TECHNOLOGY.